Իրանն այս տարի կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Սամարղանդում կայանալիք գագաթաժողովում։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս տարի Ուզբեկստանի նախագահության շրջանակում Իրանը որպես դիտորդ երկիր կմիանա ՇՀԿ-ին»,-ասել է նա։




























