Ռուսական «Մումի Տրոլ» խումբը առաջիկայում կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Դրա համար երաժիշտները որոշել են ելույթ ունենալ մեկ օրում հնարավոր ամենահեռու քաղաքներում` Վլադիվոստոկում եւ Կալինինգրադում, որտեղ 8 ժամվա եւ 10 հազար 549 կմ-ի տարբերություն կա:

Ինչպես հաղորդում է news.liga.net-ը, գաղափարը ստացել է «Երաժշտական թռիչք» անվանումը»:

«Մումի տրոլը» իր պաշտոնական կայքում, համերգը սկսվելու է սեպտեմբերի 1-ին ժամը 11-ին Վլադիվոստոկում եւ ավարտվելու է երեկոյան ժամը 22-ին, Կալինինգրադում: