ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը քննադատության է ենթարկվել Սան Անտոնիոյում համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս լատինամերիկացիներին տակոյի հետ համեմատելու համար, հայտնում է BBC-ն։

«Այս համայնքի բազմազանությունը, նունքան գերազանց է, որքան Բրոնքսի խանութները, նույնքան գեղեցիկ, որքան Մայամիի ծաղիկները, եւ նույնքան հազվագյուտ, որքան նախաճաշին տակոն այստեղ՝ Սան Անտոնիոյում, սա ձեր ուժն է»,- ասել է առաջին տիկինը երկուշաբթի «Արդարության որոնում» անվանումով համաժողովում:

Լատինամերիկյան լրագրողների ազգային ասոցիացիան (NAHJ) պատասխանել է. «Մենք տակո չենք»՝ կոչ անելով «ժամանակ գտնելել ավելի լավ հասկանալու համար» լատինամերիկացիներին եւ «նրանց չնույնականացնել կարծրատիպերի հետ»:

Նման մի դեպք էլ Ջիլ Բայդենի հետ տեղի ունեցել 2021 թվականի մարտին՝ Կալիֆոռնիայի Դելանո քաղաքում ֆերմերային տնտեսությունների աշխատողներին դիմելիս նա սխալ է արտասանել «Sí se puede» («Այո, մենք կարող ենք») իսպաներեն արտահայտությունը:

Quinnipiac-ի վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ լատինամերիկացիների շրջանում, որը Դեմոկրատական կուսակցության համար հիմնական քվեարկող դաշինքն է, միայն 26 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի գործունեությանը նախագահի պաշտոնում, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 55 տոկոս էր։