Fitch վարկանիշային գործակալությունը հաստատել է ԱՄՆ առավելագույն ինքնուրույն վարկանիշը AAA մակարդակի վրա, հաղորդում է Fox Business-ը: Վարկանիշի կանխատեսումը նշվել է կայունի վրա:

Առավելագույն 3 A մակարդակի վրա է մնում նաեւ ԱՄՆ-ի վարկանիշը Moodys-ի դասակարգմամբ: Գործակալությունը հաստատել էր ԱՄՆ վարկանիշը օգոստոսի 8-ին: Թեեւ փոքր ինչ բացասական թեքումով:

Երրորդ խոշոր վարկանշային գործակալությունը` S&P-ն օգոստոսի 6-ին նվազեցրել էր ԱՄՆ-ի վարկանիշը ААА-ից АА+-ի` բացասական կանխատեսմամբ: Ներկայումս ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը հետաքննում էր S&P-ի վերլուծությունը` տեղեկատվության արտահոսք կասկածելով: