Նավթ արտահանող երկրների կազմակերպության ղեկավար է դարձել իսլամական հեղափոխության կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչ Ռոստամ Հասեմին։

Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Հասեմին նախորդ շաբաթ դարձել է Իրանի նավթի նախարար։

Իրանի խորհրդարանը 216 ձայնով «կողմ» էր քվեարկել նրան։

Մինչեւ վերջին ժամանակները գեներալ Հասեմին ղեկավարում էր իսլամական հեղափոխության կորպուսի «Խաթամ ալ Անբիա» տնտեսական բաղկացուցիչը։ Նրա ազգանունը շրջանառվում է իրանցի ֆիզիկական այն անձանց ցուցակում, ում հանդեպ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պատժամիջոցներ են հայտարարել։

Իրանը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նախագահում է այս տարվա հունվարի 1-ից։

Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին պաշտոնաթող էր եղել մայիսի 14-ին։