Մեզնից ո՞վ չի երազում բարձրակարգ սպասարկմամբ եւ հարմարավետությամբ շքեղ հանգստի մասին։ Որ չթողնեն փոշի նստի վրադ՝ իրականություն դարձնելով ցանկացած քմահաճույք, կարծես Հոլիվուդի աստղ ես՝ երազների ֆաբրիկա, որտեղ բոլոր երազանքներն իրականանում են: Այդ թվում՝ դասական ամերիկյան կինոյի ամենատարբեր ժանրերի ավանդույթների ոգով երազանքները գեղեցիկ հանգստի մասին: Դա անելու համար պետք չէ հատել օվկիանոսը, այլ պետք է ուղեւորվել Դուբայ եւ օգտվել Paramount Hotel Dubai եւ վերջերս բացված Paramount Hotel Midtown թեմատիկ հյուրանոցների ցանցի ծառայություններից:

.

Հազվագյուտ ընտանեկան հյուրանոցներ գործարար Դուբայի կենտրոնում, Business Bay թաղամասում, որը աշխարհահռչակ Paramount Pictures կինոընկերության ավելի քան 100 տարվա ստեղծագործական ժառանգության եւ մշակութային ավանդույթների համադրումն է:

Այս 5-աստղանի հյուրանոցների սպասարկման բարձր մակարդակի շնորհիվ ցանկացած տարիքի հյուր կարող է իրեն հոլիվուդյան ֆիլմի հերոս զգալ։ Եվ ի տարբերություն կինոյի, որտեղ առանց դեկորացիայի հնարավոր չէ, հյուրանոցի պատերի ներսում կյանքն ավելի քան իրական է։

Paramount Hotel Dubai հյուրանոցը կահավորված է ամերիկյան կինոյի «ոսկե դարի» ոճով, որի շունչը զգացվում է արդեն նախասրահից։ Մեծ հայելիներ, շքեղ լուսավորություն, անհատական զգեստապահարան յուրաքանչյուր հյուրի համար։

Հյուրանոցի հիմնական առանձնահատկությունը հայտնի ֆիլմերի ոգով ոճավորված լյուքս-համարներն են. վստահ ենք՝ ձեզ դուր կգա գանգստերական թեման «Դոն Կոռլեոնե» համարում կամ դիվա ոճը «Քերոլ Լոմբարդ» եւ «Մեծն Գեթսբի» համարներում: Բացի այդ, Paramount Suite հյուրանոցի ամենամեծ լյուքսի տարածքը 145 ք/մ է, որի համայնապատկերային պատուհաններից հիասքանչ տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենաբարձր շենքը՝ Burj Khalifa-ն։

Հյուրանոցի ծառայությունները ներառում են նախաճաշ, որը վաղ առավոտից մատուցվում է The Stage ռեստորանում՝ շքեղ Շվեդական սեղանի տեսքով։ Առանց հյուրանոցից դուրս գալու՝ կարող եք ձեզ զգալ Կալիֆոռնիայում՝ այցելելով Pacific Groove ռեստորան, իսկ լողավազանի մոտ հանգիստը կարելի է համալրել Malibu Deck բարի ֆիրմային խմիչքներով: Բարձրակարգ հանգիստը լրացնում են PAUSE SPA-կենտրոնը, մարզասրահը, մանկական խաղասենյակը, կոնֆերանսների դահլիճը, բացօթյա լողավազանը, ինչպես նաեւ մասնավոր կինոթատրոնը, որտեղ կարելի է դիտել Paramount Pictures-ի ֆիլմերը:

Ամեն հինգշաբթի Flashback Speakeasy ռեստորանում տեղի է ունենում թեմատիկ շոու-ընթրիք՝ ոգեշնչված բուրլեսկ-շոուներ, կաբարեներ եւ 1930-ականների մթնոլորտով Murder Mystery: Հյուրերը, ի լրումն այլ զվարճությունների, մասնակցում են սպանություն հետաքննելու հետաքրքիր քվեստ-խաղի:

Վերջերս բացված Paramount Hotel Midtown-ի հիմքում 1970-ականների Ամերիկան է՝ լի աստղային շքեղությամբ, փայլով եւ դիզայներական ոճով: Հյուրանոցը գտնվում է հայտնի Burj Khalifa-ի եւ Dubai Mall-ի մոտ:

Հյուրանոցում կա 281 սենյակ, ներառյալ լյուքս-համարներ, PAUSE SPA-կենտրոն, որը համագործակցում է ֆրանսիական Château Berger ապրանքանիշի հետ, մեծ մարզասրահ, մանկական խաղասենյակ, կոնֆերանսների դահլիճ, ինչպես նաեւ Դուբայի ամենաբարձր «անսահման», բաց լողավազաններից մեկը՝ Burj Khalifa-ի հիասքանչ տեսարանով:

Բացի այդ, հյուրանոցը, ցանցի լավագույն ավանդույթներով, ներառում է մի շարք շքեղ թեմատիկ ռեստորաններ: Գտնվելով Դուբայի սրտում՝ Paparazzi Tuscan ռեստորանում կարելի է վայելել իտալական խոհանոցի լավագույն խորտիկները, նախաճաշը հյուրանոցում մատուցվում է CineScope ռեստորանում՝ միջազգային խոհանոցով: Իսկ գլխապտույտ երկնաքերների շրջապատում լողափի զգացողությունը ապահովում է Malibu Sky լահունջ-բարը։