Ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրից փախել է, հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների, հայտնում է Reuters-ը։
«Ռանի՛լ, հեռացի՛ր»,- վանկարկել են նրանք, երբ փորձել են ներխուժել վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեի գրասենյակ:
Ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել, իսկ նախագահի բացակայությամբ նրա պարտականությունները կատարող Վիկրեմեսինգեն ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել, քաղաքում ու հարակից տարածքներում՝ պարետային ժամ սահմանել:
Ցուցարարները նրան համարում են Ռաջապակսայի կլանի դաշնակից եւ ուզում են, որ նա հեռանա։





























