Ուկրաինական հակամարտության ֆոնին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փորձերը «լուրջ սպառնալիք» են ներկայացնում։ Այս մասին Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նախօրեին Սալիվանն ասել էր, որ Իրանը, իբր, պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը։

Նշենք, որ Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի և Թուրքիայի նախագահների հետ։

Սալիվանը Պուտինի այցի ժամկետներն անվանել է «հետաքրքիր»: «Ուկրաինացիներին սպանելու համար Ռուսաստանի կողմից Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, ինչին ողջ աշխարհը պետք է նայի որպես լուրջ սպառնալիքի»,- ասել է նա։