Տրանսպորտային ոստիկանությունը ընկել էր հարբած հայաստանցու հետեւից, ով խիզախություն էր անում թրթուրավոր տրակտորի վրա: Ինչպես պարզվել է, նա ռելսերի վրա էր քշում:
Ներքին գործերի նախարարության Բելովսկյան բաժանմունքի ներկայացուցիչ Աննա Կայկը «Ինտերֆաքս-Սիբիր» գործակալությանը հաղորդել է, որ դեպքը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, եթե տրակտորիստը չհասցներ դուրս գալ ռելսերից մինչեւ գնացքի ժամանումը:
«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տրակտորիստին դաշտում: Վարորդական իրավունք նա չի ունեցել, սակայն զննման արդյունքում նրա արյան մեջ ալկոհոլի առկայություն է հայտնաբերվել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Տրակտորիստի դեմ, ում խոսքերով` ինքը ընթրիքի էր շտապում, ակտ է կազմվել, թրթուրավոր տրակտորը բռնագրավվել է»,- հաղորդել է նա:



























