Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը մեղմել է արտակարգ դրության ռեժիմը Կարակալպակստանում։

«Հաշվի առնելով Կարակալպակստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացումը եւ շրջանի բնակիչների կյանքի վերադարձը իր սովորական հունին՝ Ուզբեկստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել մեղմել երկրում հայտարարված արտակարգ դրությունը»,-հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այժմ գործելու է պարետային ժամի նոր ռեժիմ՝ տեղական ժամանակով 23։00-ից մինչեւ 05։00։