Ամերիկյան ինտերնետ-հեռախոսակապի Magic Jack ընկերությունը, որը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով շփվելու աշխարհի բոլոր երկրների հետ, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է մեկ բաժնում: Այս մասին հաղորդում է Nouvelles dArménie-ը:
Սա առաջացրել է ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի զայրույթը, որըր նամակ են ուղարկել Magic Jack-ին, որպեսզի ընկերությունը որքան հնարավոր է շուտ շտկի սխալը:
Իսկ մի քանի շաբաթ առաջ էլ ադրբեջանցիների զայրույթն էր շարժել այն, որ Google-ը իր Google Voice ծառայության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացրել էր որպես Հայաստանի մաս:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղը, թեեւ միջազգային հանրության կողմից ճանաչված չէ, բայց Հայաստանի մի մասն է կազմում իր ամենօրյա գործառույթներով եւ մշտական հարաբերություններով: Բաքվի քաղաքական գործիչները դեռեւս չեն ընդունել այդ փաստը: Մասնավոր ընկերություններն էլ իրենց հերթին դուրս են եկել քաղաքական սահմաններից եւ պրակտիկա են ձեւավորում:




























