ԱՄՆ ՌՕՈւ-ն հաջողությամբ երկու հիպերձայնային հրթիռ է փորձարկել, որոնք ստեղծվել են Lockheed Martin ընկերությունում, տեղեկացրել է Reuters-ը։

Փորձարկումները կատարվել են Կալիֆոռնիայի ափերի մոտ։ ARRW հրթիռները մեկնարկել են B-52H ռազմավարական ռմբարկուի թեւերից։

«Փորձարկումը ցուցադրում է ARRW-ի հիպերձայնային արագության հասնելու եւ այն աշխատանքային պահելու կարողությունը, կարեւոր տվյալներ է տալիս հետագա փորձարկումներում օգտագործման համար եւ հաստատում է ինքնաթիռից անվտանգ առանձնանալը»,- գործակալությունը մեջբերել է Lockheed Martin-ի հայտարարությունը։

Պենտագոնի սպառազինությունների վարչության ծրագրի գործադիր տնօրեն, ՌՕՈւ-ի բրգադի գեներալ Հիթ Քոլինզը նշել է, որ հրթիռի փորձարկումների շարքը ավարտված է, եւ հիմա ՌՕՈւ-ն պատրաստ է անցնել մարտական մասի թեստավորմանը։