ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել Մերձավոր Արեւելքով շրջագայության ընթացքում խուսափել ձեռքսեղմումներից եւ այլ ֆիզիկական շփումներից՝ COVID-19-ով վարակման նոր դեպքերի աճի պատճառով, գրում է The Washington Post-ը։
Հրատարակությունը նշում է, որ Բայդենին, ում առողջության համար անհանգստանում են վարչակազմում, առայժմ չի հաջողվում հետեւել այս խորհուրդներին, քանի որ քաղաքական գործիչը միշտ հակված է եղել ֆիզիկական շփման։
Միեւնույն ժամանակ, գրում է NYT-ը, նոր կանոնները կարող են կապված լինել այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում սեղմել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ձեռքը, քանի որ երկրները դեռեւս չեն կարգավորել հարաբերություններն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։
Բայդենի եւ բեն Սալմանի հանդիպումը նախատեսված է հուլիսի 15-ին։





























