Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դիմավորելու արարողության ժամանակ ջրի պլաստիկ շիշը փորձել է ատամներով բացել։ Շիշը բռնած Հանցի կադրերը արագ տարածվել են համացանցում:

Տեսանյութում երեւում է, որ երբ շոգից թուլացած իսրայելական պատվիրակությանը ջրի շշեր են բերել, նախարարը ձեռքերով չի բացել շիշը՝ ի տարբերություն կողքը նստած եւ արդեն ջուր խմող կնոջ։ 63-ամյա բարձրաստիճան պաշտոնյան որոշել է դիմել ոչ ստանդարտ մեթոդի՝ շիշը ատամներով բացել։

Դատելով կադրերից՝ Հանցը նույնիսկ չի փորձել ձեռքով բացել շիշը, իսկ արարողությանը ամերիկացի առաջնորդի ու մեծ թվով մարդկանց ներկայությունը նրան բոլորովին չի անհանգստացրել։ Հաջողվել է արդյոք նախարարին բացել շիշն ու խմել, հայտնի չէ։