Ռուսաստանը, Ուկրաինան եւ Թուրքիան բանակի միջոցով Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ Ստամբուլում բանակցային գործընթացի ավարտից հետո իրենց մայրաքաղաքներում քննարկում են հնարավոր պայմանավորվածությունների տարրերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դրանից հետո շփումները պետք է շարունակվեն նույն ձեւաչափով»,- ասել է դիվանագետը։
Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ առաջին բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին՝ հուլիսի 13-ին, Ստամբուլում։
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումները վերականգնելու շուրջ բանակցությունները «չափազանց հուսադրող են», սակայն վերջնական համաձայնություն չկա։
Ուկրաինական հացահատիկի հարցով նոր հանդիպման նախնական ժամկետ է նշանակվել հուլիսի 20-21-ը։





























