Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ Ուկրաինան կշարունակի սպասարկել իր արտաքին պարտքը, հայտնում է Reuters լրատվակա գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսին եւ հավելում, որ ներկայումս այն կանոնավոր կերպով սպասարկվում է։

Նա նշել է, որ ԱՄՀ-ն առաջնահերթություն է տալիս միջազգային հանրության կողմից դրամաշնորհային ֆինանսավորմանը, քանի որ դա Ուկրաինայի կառավարությանը թույլ կտա շարունակել իր գործունեությունը՝ առանց նոր պարտքերի մեջ մտնելու:

Ուկրաինայի պետական ​​«Նավթոգազ» գազային ընկերությունը այս շաբաթվա սկզբին իր միջազգային վարկատուներին խնդրել էր երկու տարվա արտոնյալ ժամկետ տրամադրել՝ պարտքը մարելու համար, ինչը մերժվել է:

Հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի տնտեսությունը եւ պետական եկամուտները զգալիորեն կրճատվել են: