ԱՄԷ-ն աշխատում է Թեհրանում դեսպան նշանակելու ուղղությամբ։ Այս մասին այտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը՝ հավելելով, որ Աբու Դաբին չի աջակցում Իրանի նկատմամբ առճակատման մոտեցման գաղափարին, գրում է Reuters-ը։ 

«Մեր զրույցը շարունակվում է... Մենք Թեհրան դեսպան ուղարկելու գործընթացում ենք»,-ասել է նա։

Պատասխանելով հակաիրանական դաշինքի վերաբերյալ խոսակցությունների մասին հարցին՝ Գարգաշն ասել է, որ «մերձավորարեւելյան ՆԱՏՕ»-ն «տեսական է»: