Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 17-ին կազմել է 366.12 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը արժեզրկվել է 0.36 տոկոսով:

Ընդհանուր առմամբ` օգոստոսին փոխարժեքը կայուն վարքագիծ ունի, սակայն չի բացառվում, որ սեպտեմբերի 1-ի մոտենալուն զուգընթաց տեղի ունենա դրամի որոշ արժեւորում` նախաուսումնական առեւտրի աշխուժացմանը զուգահեռ:

Այսօր բորսայում իրացվել է 5.3 մլն դոլար, ընդ որում` փակման գինը կազմել է 1 դոլար/366 դրամ: