Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում  լրատվամիջոցների զարգացման համար ամենաբարենպաստ երկիրը Հայաստանն է հանդիսանում: Նման եզրահանգման են եկել IREX միջազգային կազմակերպության փորձագետները «Լրատվամիջոցների կայունության ինդեքս-2011» (Media Sustainability Index) ամենամյա հետազոտության արդյունքում:

Զեկույցում նշված է, որ երեք իրադարձություններ մեծապես ազդել են 2010 թ. Հայաստանում լրատվամիջոցների զարգացման վրա: Դրանց մեջ են մտնում զրպարտանքի ապաքրեականացման օրինագիծը, Տիգրան Սարգսյանի կողմից սեփական բլոգի բացումը, բացի այդ online լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի ազդեցության ուժեղացումը:

IREX-ի փորձագետները Հայաստանին տվել են 2.09 բալ, որն ամենաբարձր ցուցանիշն է կովկասյան երկրների շարքում: Ադրբեջանի ցուցանիշը կազմել է 1,65 բալ, իսկ Վրաստանինը` 1.85:

Հետազոտության մեջ հիշատակվում են մի շարք դեպքեր, երբ online լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ազդել են Հայաստանում դեպքերի ընթացքի վրա, մասնավորապես ամառային կինոթատրոնի շենքի ապամոնտաժման մասին որոշումը չեղյալ հայտարարելու դեպքը: Երեւանի քաղաքապետի հրաժարականը, ով, պտտվող լուրերի համաձայն, ծեծել էր նախագահի արարողակարգի բաժնի աշխատակցին,  եւս կարելի է դասել online լրատվամիջոցների եւ բլոգերների հաջողությունների շարքին, ասված է հետազոտության մեջ: Նշվում է, որ մի քանի ուսուցիչներ հարկադրված էին ազատվել այն բանից հետո, երբ ինտերնետում ցուցադրվել էր նրանց` աշակերտներին ծեծելու վերաբերյալ տեսանյութը:

Զեկույցում նաեւ խոսվում է երկրի հեռուստատեսության թվայնացման մասին, որը ծրագրվում է ավարտել 2015 թ.-ին: