Վաղը կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Ունանյանը հայտնել էր, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։