«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Զվարթնոց» օդանավակայանի «Էյ ԴԻ Էֆ Շոփսի» վերահսկողության ղեկավար Զոյա Գ.-ն  օգոստոսի 16-ին, ժամը 21.30-ին, հաղորդում է տվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 02.40-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, առեւտրի խանութի ծխախոտի վաճառափեղկերի հետեւում, ինչպես եւ գինիների վաճառափեղկի կողքի մասում, նոր տերմինալի շինարարության 2-րդ հարկին հարող գիպսակարտոնե պատի վրա հայտնաբերել է տարբեր չափսերի կտրվածքներ եւ որոշել է խանութում ապրանքների վերահաշվարկ կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ խանութից պակասում են 4 տարբեր անվանումների ընդհանուր առմամբ 551 դոլար արժողության ապրանքներ:

Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը   22.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 22-ամյա Նարեկ Զ.-ն, 27-ամյա Մարգար Դ.-ն, 22-ամյա Մհեր Մ.-ն եւ 27-ամյա Համլետ Ս.-ն:

Կատարվում է քննություն: