Ռուսաստանի արդարադատության նախարարության միջտարածաշրջանային վարչությունում գրանցվել է Մագադանի մարզային հասարակական «Հայկական սփյուռք» կազմակերպությունը, հաղորդում է «Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը` վկայակոչելով վարչության մամուլի ծառայությունը:

Մագադանի մարզային հասարակական «Հայկական սփյուռք» կազմակերպության նախագահ է ընտրվել Լեւոն Ավագյանը: