«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսօր` օգոստոսի 17-ին պաշտոնապես դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանին, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:
ԱԺ նախագահին ու 6 մշտական հանձնաժողովների նախագահներին ուղղված նամակում «Ժառանգությունը» առաջարկում է Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրել հաջորդ շաբաթ:
«Ժառանգություն» խմբակցության պաշտոնական գրությանը կցվել է նաեւ օգոստոսի 16-ին Հայաստանի նախագահի նստավայր փոխանցված շուրջ 100 կրպակատերերի նամակը:




























