Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում ընթանում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նրանք նաեւ տեղեկացնում են, որ գործընկերներին ընդունում է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, հայտնում է Грузия Online-ը։

Ինչպես լրագրողներին հայտնել է Դարչիաշվիլին, Վրաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ երկխոսության սկիզբը վերաբերում է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը։

Միաժամանակ, ինչպես նշել է Վրաստանի արտգործնախարարը, այս այցը կոնկրետ շոշափելի արդյունքներ կտա։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Թբիլիսիում են։ Այցի շրջանակներում նրանք արդեն հանդիպումներ են ունեցել Վրաստանի վարչապետի եւ արտգործնախարարի հետ։