Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը կայցելի Զալցբուրգ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը  կմասնակցի «Աշխարհի տնտեսության եւ համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագիրը կրող 2011 թվականի ֆորումին, որին այս տարի հրավիրված են նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարները: