Վրաստանը անվտանգության ապահովման հարցով «Ծովային գվարդիա» օպերացիայում ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։ 

Վրաստանի ՆԳՆ առափնյա պահպանությունն այսօր նշում է իր 24-ամյակը։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առափնյա պահպանության մարտավարական ստորաբաժանումներն այսօր հաջողությամբ ավարտել են ՆԱՏՕ-ի չորս մակարդակի գնահատումը: