ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Էստոնիային HIMARS հրթիռային համակարգերի, Հարավային Կորեային նորվեգական հրթիռների եւ տորպեդների հնարավոր վաճառքին՝ առանձին գործարքներով, որոնց ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 1,5 միլիարդ դոլարը, հայտնել է Պենտագոնը։

Էստոնիայի համար հաստատված փաթեթը կներառի մինչեւ վեց M142 բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգ (HIMARS), զինամթերք, օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր եւ տեխնիկական աջակցություն։

Պետքարտուղարությունը նաեւ հավանություն է տվել Նորվեգիային միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռների եւ հարակից սարքավորումների պոտենցիալ վաճառքին՝ մինչեւ 950 միլիոն դոլար արժողությամբ գործարքով, ինչպես նաեւ Հարավային Կորեային MK 54 թեթեւ տորպեդների վաճառքին՝ 130 միլիոն դոլար արժողությամբ: