2015 թվականին ձեռք բերված Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն պարզ չէ, արդյոք դրանք կհանգեցնեն համաձայնության Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային:
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել բանակցություններում։ Դոհայում այսպես կոչված անուղղակի բանակցությունների փուլ ենք ունեցել, որոնք արդյունք չեն տվել։ Թեհրանից եւ ամերիկացիներից որոշ գաղափարների ենք սպասում», - ասել է ԵՄ պաշտոնայն։
Ֆրանսիայի արտաքին գորխերի նախարարն այս շաբաթ նշել է, որ գործարքը վերսկսելուն մնացել է մի քանի շաբաթ եւ Իրանը պետք է որոշի ստորագրել այդ համաձայնության տակ, թե ոչ:





























