Հաջորդ ֆինանսական տարվա համար Ճապոնիան կնվազեցնի իր տարեկան բյուջեի պաշտպանական ծախսերի շեմը, հաղորդում է Nikkei-ն՝ ընդգծելով իր հզոր հարեւան Չինաստանի հետ լարվածության պահին պաշտպանությունն ուժեղացնելու հարցում Տոկիոյի շահագրգռվածությունը:

Պետության տարեկան բյուջեն կազմելիս կառավարությունը սովորաբար սահմանում է նախարարությունների կողմից ներկայացված ծախսերի շեմ, որպեսզի խուսափի ծախսերի ավելցուկային աճից եւ Ճապոնիայի առանց այն էլ վատթարացող ֆինանսական վիճակի լարվածությունից:

Տոկիոն, սակայն, հաջորդ ֆինանսական տարվա բյուջեում պաշտպանական ծախսերի համար բացառություն կանի, քանի որ նախատեսում է ավելացնել ավելի մեծ հեռահարության հրթիռների եւ կիբերանվտանգության հետազոտությունների ծախսերը:

Լրատվաանը հայտնել է, որ չարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմը պետք է այս ամիս որոշում կայացնի:

Այս քայլը կառավարությանը հնարավորություն կտա հինգ տարվա ընթացքում պատասխանել իշխող կուսակցության առաջարկին՝ այն է պաշտպանական ծախսերը հասցնել Ճապոնիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին:

Մինչեւ հիմա պաշտպանական տարեկան ծախսերը սահմանափակվել են ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսով։