Սպառողների խումբը դատի է տվել Mars շոկոլադ արտադրող ընկերությանը՝ պնդելով, որ Skittles տեսակի շաքարները պարունակում է «հայտնի թույն», որը դրանք դարձնում է ուտելու համար «ոչ պիտանի»:
Սան Լեանդրոյի բնակիչ Ջենիլ Թեմզի կողմից Օքլենդում ներկայացված խմբակային հայցի համաձայն` Skittles-ը սպառողների համար անվտանգ չէ, քանի որ պարունակում են բարձր մակարդակի տիտանի երկօքսիդ:
Հայցում նաեւ ասվում է, որ տիտանի երկօքսիդը հաջորդ ամիս կարգելվի Եվրամիության տարածքում, քանի որ սննդամթերքի անվտանգության կարգավորող մարմինը այն համարել է վտանգավոր՝ «գենոտոքսիկության» կամ ԴՆԹ-ը փոխելու ունակության պատճառով:
Mars Inc ընկերությունը տիտանի երկօքսիդն օգտագործում է Skittles շաքարների արտադրության համար: 2016 թվականին ընկերությունը խոսել է այն արտադրության ծրագրից հանելու մասին, սակայն առ այսօր շարունակում է օգտագործել:
Հայցի համաձայն՝ տիտանի երկօքսիդն օգտագործվում է ներկերի, սոսինձների, պլաստիկի եւ տանիքի նյութերի արտադրության ոլորտում եւ կարող է վնասել ԴՆԹ-ը, ուղեղն ու ներքին օրգանները, այդ թվում՝ լյարդն ու երիկամները:





























