Թուրքիայի Հաքարի քաղաքում, ուր օգոստոսի 17-ի ահաբկչության արդյունքում 7 զինծառայող էր զոհվել, եւս մեկ պայթյուն է որոտացել։

Առավոտյան կատարված ահաբեկչության տեղում ական է պայթել։ Մեկ զինծառայող զոհվել է, եւս մեկը ծանր վիրավորվել է։ Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, կատարվածի մանրամասները ճշտվում են։

Նշենք, որ այսօր թուրքական Հաքարի քաղաքում մարտական մեքենայի անցնելու պահին ական է պայթել, հայտնում է Trend-ը։

Միջադեպի արդյունքում զոհված յոթ զինծառայողներից մեկը գումարտակի հրամանատար է եղել։ Նախնական վարկածով, պայթյունները կազմակերպել է Քրդական բանվորական կուսակցությունը։