Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան պատասխանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» կանանց խորհրդի նամակին։

Բրայզան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ԱՄՆ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Հիլլարի Քլինոնի համար առաջնահերթություն է։

Բրայզայի նամակում նաեւ նշված է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է ապահովել Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի զարգացումը եւ տարածաշրջանում կայունություն հաստատել։ «Ես, որպես դեսպան, կանեմ ամեն բան եւ կաջակցեմ Մինսկի խմբի համանախագահներին ու հակամարտության կողմերին, որպեսզի խաղաղությունը ձեռք բերվի բանակցությունների ճանապարհով»,- ասված է պատասխան նամակում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։