ԵՄ բարձրաստիճան դիվանագետը հույս ունի «այս շաբաթ» գործարք կնքել Սեւ ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումը թույլատրելու մասին, ինչը պոտենցիալ կապաարգելափակի պարենի մատակարարումները համաշխարհային շուկաներ, հաղորդում է FT-ն:

«Հուսով եմ, որ այս շաբաթ կհաջողվի Օդեսայի եւ ուկրաինական այլ նավահանգիստների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության հասնել»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը կախված է այս պայմանագրից։ Սա դիվանագիտական խաղ չէ. Շատերի համար սա կյանքի ու մահվան խնդիր է»:

Բորելը ելույթ է ունեցել երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ելույթ կունենա հանդիպմանը եւ թարմ տեղեկատվություն կներկայացնի հացահատիկի արտահանման գործարքին հասնելու ջանքերի վերաբերյալ Ուկրաինայի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների մասին, Financial Times-ին ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Վերջին շաբաթների ընթացքում ակտիվացել են հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիվանագիտական ջանքերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Թեհրանում կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ կարող է Սեւ ծով ելքի մասին գործարք կնքվել։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունները «շատ նշանակալի առաջընթաց» են գրանցել: