Սանկտ-Պետերբուրգում Քենիայի քաղաքացու վրա հարձակում գործելու կասկածանքով ձերբակալվել են երեք ադրբեջանցիներ: Այս մասին հաղորդել է Vesti.az-ը:
Օգոստոսի 16-ին 33-ամյա Էրիկ Նկոուենը տեղափոխվել է հիվանդանոց: Տղամարդու մոտ հայտնաբերվել է բաց գանգուղեղային վնասվածք, ուղեղի կոնտուզիա, գանգի հիմքի կոտրվածք, գագաթային հատվածի վնասվածք, ինչպես նաեւ ձախ ազդրի կոտրվածք: Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նույն օրը ժամը 22-ի սահմաններում Համերաշխության փողոցի 5-րդ տան մոտ ձերբակալվել են Նկոուենի վրա հարձակում գործած կասկածյալները: Երեքն էլ ադրբեջանցիներ են`անօթեւան 24-ամյա Մաքս Ս.-ն, նրա 22-ամյա եղբայրը` Ջավաթ Ս.-ն, ովքեր առանց գրանցման ապրում են Սանկտ-Պետերբուրգում եւ 30-ամյա Ալիշան Ս.-ն, ով ժամանակավորապես գրանցված է այն տանը, որի մոտ ձերբակալել են կասկածյալներին:
Ըստ նախնական տվյալների` աֆրիկացին իր կովկասցի գործընկերների հետ ինչ-ինչ գործնական հարցեր է պարզաբանել, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել: Զրույցը ավարտվել է ծեծկռտուքով: Տեղի ունեցածի վերաբերյալ սկսվել է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ:




























