ԵՄ խորհուրդը Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հինգերորդ փաթեթը տրամադրելու քաղաքական որոշում է կայացրել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եվրոպան շարունակում է գործել հանուն խաղաղության եւ մեր արժեքների պաշտպանության։ Ես ողջունում եմ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինայի համար հինգերորդ տրանշի վերաբերյալ ԵՄ խորհրդի քաղաքական որոշումը։

Ուկրաինային ԵՄ-ի ռազմական օգնությունն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո»,- նշել է նա։