Հոլանդացի գիտնականներն աստիճանաբար մոտենում են գնդականթափանց մարդկային կաշվի ստեղծմանը: Իրենց կողմից բուծված այծի կաթից նրանք սինթեզել են հատուկ նյութ, որը կարող է տասնյակ անգամ ավելի ամուր լինել պողպատից, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը: Նյութը պարունակում է նույնատիպ պրոտեին, ինչպես մետաքսագործ սարդերը:

Այի կաթից ստացված «սարդոստայնը» կարող է «պատվաստվել» մարդու մաշկի մեջ:

Նոր նյութն արդեն փորձարկումներ է անցել: Աշխատանքների ղեկավար Ջալիլա Էսաիդին պարզաբանել է, որ սկզբում արհեստական կաշվի շուրջ աճեցվում է կենդանի մաշկ, որի համար շուրջ հինգ շաբաթ է անհրաժեշտ: Ապա ստացված նյութի վրա գնդակ են արձակում: Թե ինչ է ստացվել, կարելի է տեսնել տվյալ տեսանյութի մեջ: