Վլադիվոստոկում երեկ գիշեր սպանվել է ադրբեջանցի գործարար, հաղորդել է apa.az-ը: Միջադեպը տեղի է ունեցել սրճարանում, որը տեղակայված է մրգերի եւ բանջարեղենների վաճառքի սրահից ոչ հեռու: Դիմակավոր մարդիկ մի քանի անգամ կրակել են ադրբեջանցու վրա սրճարանի պատուհանից եւ փախչել:

Գործարարը, ով հրազենային վնասվածքներ է ստացել գլխի եւ կրծքավանդակի հատվածում, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 150-րդ հոդվածով: Կասկածյալի որոնումները շարունակվում են:

Զոհը` Թելման Մամեդովը, Թովուզ շրջանի Աշագ Գուշչու գյուղից է: Վլադիվոստոկում ապրելով ընտանիքի հետ` նա զբաղվում էր գործարարությամբ: