Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, գրում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ դա կարեւոր ներդրում է երկկողմ համագործակցության մեջ։
«Մեր ծրագրերի իրականացումը, անկասկած, կավելացնի ի շահ մեր ժողովուրդների ընդհանուր շրջանառությունը։ Վստահ եմ, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները մեծ ապագա ունեն, եւ մենք կհասնենք նրան, ինչ ծրագրել էինք»,-ասել է Ալիեւը։





























