ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքը մեջբերում է  Portfolio.hu-ն։ 

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է 48 ֆիզիկական անձ (այդ թվում՝ մեկ փոխվարչապետ եւ մի քանի շրջանների ղեկավարներ) եւ ինը ընկերություն (ներառյալ Սբերբանկը)։ 

Նոր սահմանափակումները չեն ներառում ռուսական էներգակիրների մատակարարումների արգելքը, ինչպես նաեւ Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցները։  

ԵՄ-ն նաեւ կխստացնի երկակի նշանակության ապրանքների առեւտուրը եւ լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի պետական ​​գնումների եւ ավանդների ընդունման համար: