Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենաբարդերից է Կովկասում, քանի որ կողմերի դիրքորոշումը պաշտոնական մակարդակում չի մոտենում, եւ կարգավորման գործընթացը գտնվում է փակուղում: Այդ մասին day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, պրոֆեսոր Վիկտոր Չերնոուսը:

Պատասխանելով հարցին` կարող է արդյոք Մոսկվան լուծել խնդիրն առանց մյուս գերտերությունների մասնակցության, Չերնոուսը պատասխանել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ մյուս տարածաշրջանային գերտերությունները (Թուրքիա, Իրան) շահագրգռված չեն հակամարտության մեջ, որը կարող է ցանկացած պահի վերաճել լայնածավալ պատերազմի:

Սակայն, ըստ փորձագետի, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը կարող է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր, բայց ոչ թե պարտադրի լուծում: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կարող են աջակցել կարգավորմանը, ինչը տեղի է ունենում, սակայն շատ դանդաղ:

«Տեսականորեն նրանք կարող են կարգավորում պարտադրել, սակայն խնդիրը պետք է լուծել տարածաշրջանային ուժերով»,- ասել է փորձագետը: