Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի Դուշանբեում սեպտեմբերի 2-3-ին կայանալիք ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովին: Ենթադրվում է, որ պատճառը անհաջող բանակցություններն էին Ղարաբաղի շուրջ, որ Ալիեւը վարել է Մեդվեդեւի հետ Սոչիում:

«Այն, որ Ալիեւը գնացել է նման քայլի, վատ է Ռուսաստանի համար: Այդկերպ նա կորցնում է գործընկերների աչքում միջնորդի կերպարը եւ ստանում այլ` Հայաստանի լոբբիստի կերպար: Այն, որ դա անում է զգույշ եւ խելացի գործիչ Ալիեւը, ցույց է տալիս, թե ինչի են հասցրել: Ցավալի է դա նաեւ ԱՊՀ-ի համար, որն իր 20-ամյակը նշում է առանց Վրաստանի»,- ասել է մոսկովյան Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն «Նեզավիսիմայա գազետա»-ին:

«Ալիեւի քայլն ապացուցում է ԱՊՀ-ի անկենսունակությունը: Դրա ապացույցն են կառույցի շրջանակներում մշտական առեւտրային պատերազմներն ու միջպետական հակամարտությունները»,- նշել է փորձագետը: