Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից:
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։





























