Ծրագրավորման հսկա Microsoft-ը բլոգ է թողարկել` նվիրված առաջիկա Windows 8 օպերացիոն համակարգին:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, առաջին գրառումը պատրաստել է Windows եւ Windows Live-ի ղեկավար Սթիվեն Սինոֆսկին, ով երկու ամիս առաջ լայն հանրությանը պատմել էր Windows-ի առաջիկա տարբերակի մասին:
Windows 8-ի մշակման խմբի բոլոր աշխատակիցները կաջակցեն բլոգին: Ընկերության մասնագետները ծրագրում են տեղադրել նոր արտադրանքի զարգացման ռազմավարության մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ տարբեր տեխնիկական մանրամասներ, որոնք կբացահայտեն Windows 8-ում կիրառված գաղափարներն ու տեխնոլոգիաները:




























