Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բայրամովի եւ Սթոլթենբերգի հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բրյուսել այցի շրջանակներում։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:





























