Իրանը եւ Թուրքիան ստորագրել են ութ փաստաթուղթ եւ փոխըմբռնման հուշագրեր երկու երկրների նախագահների ներկայությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան այցի շրջանակում երկու երկրների պաշտոնական անձանց միջեւ ստորագրվել են ութ փաստաթուղթ եւ փոխըմբռնման հուշագրեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Դրանց թվում են Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկարաժամկետ համագործակցության համալիր պլանը, համաձայնագիրը սոցիալական ապահովման եւ սպորտի զարգացման, փոքր տնտեսական ձեռնարկությունների աջակցման ոլորտում, համագործակցությունը ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում եւ համագործակցությունը Ներդրումների իրանական կազմակերպության, տնտեսական եւ տեխնիկական օգնության վարչության եւ Թուրքիայի նախագահի ներդրումների գծով վարչության միջեւ։



























