Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, հաղորդում է Mehr-ը։

Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ինչպես նաեւ միջազգային հարցեր։

Թեհրան այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կմասնակցի Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողովին։