Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել է ՌԴ-ի կառուցողական դերը ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով բանակցություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը շատ դրական եւ կառուցողական էր»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հացահատիկի հարցով քառյակը համաձայնեցրել է ընդհանուր սկզբունքները, եւ այժմ այն պետք է հստակեցվի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նույնպես մեկնաբանել է հացահատիկի արտահանման հարցով բանակցությունները։ Նրա խոսքով՝ բանակցողներին հաջողվել է համաձայնության գալ հացահատիկի արտահանման շատ կարեւոր ասպեկտների շուրջ։





























