ԱՄՆ-ը կործանարար դեր է խաղում Սիրիայում: Այս մասին Թեհրանում պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ։
Իր հերթին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է որքան հնարավոր է շուտ հեռանա Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքից։





























