ՀՀ նախագահը հրամանագիր է արձակել «Հրաչյա Աղաջանյանին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Կոպենհագեն)»: Մեկ այլ հրամանագրով, «Արա Այվազյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից»:

Ի դեպ, Արա Այվազյանը կատարում էր միաժամանակ Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի դեսպանների պարտականությունները, սակայն նրա նստավայրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում էր` կառավարության 2-րդ շենքում: Ինչպես եւ գրել էինք դեռ մայիսին, անհայտ ծագման, կրթության եւ կենսագրության տեր Հրաչ Աղաջանյանը` Ռուսաստանից մի մեծահարուստ, հատուկ իր համար դեսպանի կարգավիճակ է դասավորել, քանի որ Դանիայում կարողացել է դեսպանատան շենքի հարց լուծել, եւ դա միայն այն պատճառով, որ ինքն անձնական հետաքրքրություններ ունի սկանդինավյան երկրում, որտեղ մենք շատ փոքր հայկական համայնք ունենք: