Եվրամիությունը դիտարկում է հաջորդ ամսից իր անդամ երկրների կողմից բնական գազի սպառման 15 տոկոսով կամավոր կրճատման հնարավորությունը՝ մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել մատակարարումները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին:

Սպասվում է, որ չորեքշաբթի Բրյուսելը կհրապարակի գազի սպառման կրճատման պլանները։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ միջոցը նաեւ պարտադիր թրիգեր կներառի, եթե իրավիճակը վատթարանա, իսկ կամավոր սահմանափակումները բավարար չլինեն։

ԵՄ երկրները պետք է հաստատեն այս առաջարկը։